НОВОСТИ. Лента научномедицинских новостей
Հավելյալ սնունդ. morevmankan.am
Երեխան մինչև վեց ամսականը հավելյալ սննդի կարիք չունի: Նորածնի իդեալական սնունդը մայրական կաթն է, որի միջոցով նա ստանում է բոլոր անհրաժեշտ նյութերը․ վիտամինները, հանքային աղերը, հակամարմինները: Բայց եթե մոր կրծքի կաթն անբավարար է, արդեն պետք է այն լրացնել կաթնային խառնուրդներով:
Անկախ երեխայի բնական կամ արհեստական սնուցումից, համաձայն ԱՀԿ-ի ուղեցույցի, նրան մինչև 6 ամսականը հավելյալ սնունդ չի նշանակվում: Ավելի վաղ հավելյալ սնունդը տրվում է միայն բժշկական ցուցումով, մանկաբույժի խորհրդով:
Վեց ամսականից երեխայի օրգանիզմի պահանջը սննդային նյութերի նկատմամբ աճում է, և նրան այլևս բավարար չէ միայն մայրական կաթը: Այդ պատճառով անհրաժեշտ է սննդին աստիճանաբար, փոքր քանակներով ավելացնել հավելյալ սնունդ:
Հավելյալ սնունդը որակով նոր սնունդ է, որը բավարարում է երեխայի աճող օրգանիզմի պահանջները:
Հավելյալ սննդի մեջ մտնում են.
- Բանջարեղենային խյուս
- Շիլաներ
- Կաթնամթերք /մածուն, բիոլակտ/
- Ձվի դեղնուց
- Սննդային հավելումներ՝ մրգա-հատապտղային հյութեր, խյուսեր, կաթնաշոռ:
Հավելյալ սննդի կանոնները
- Հավելյալ սնունդը տրվում է կրծքի կաթով կերակրումից առաջ
- Հավելյալ սննդի ամեն տեսակը պետք է տրվի աստիճանաբար, սկսած փոքր քանակից /10- 15 գր/ և հասցվի անհրաժեշտ քանակին 7-10 օրվա ընթացքում՝ լրիվ փոխարինելով կրծքի մեկ կերակրումը հավելյալով:
- Միաժամանակ չի կարելի երկու կամ մի քանի նոր սննդատեսակ ավելացնել սննդին: Նոր սնունդն ավելացվում է միայն այն ժամանակ, երբ երեխան արդեն սովորել է նախորդին:
- Տրվող կերակուրը պետք է լինի համասեռ և կլման դժվարություն չառաջացնի
- Հավելյալ սնունդը պետք է տալ միայն գդալով
- Հավելյալ սննդի ավելացմանը զուգահեռ կերակրման հաճախականությունը կրճատվում է մինչև 5-ի, այնուհետև 9 հիմնականի և երկու թեթև կերակրման՝ ըստ երեխայի ցանկության:
- Հավելյալ սննդի ջերմաստիճանը պետք է հավասար լինի մայրական կաթի ջերմաստիճանին:
- Անհրաժեշտ է հետաձգել հավելյալ սնունդը վակցինացիայի, հիվանդության կամ երեխայի տեղափոխության ժամանակ
- Պետք է հետևել երեխայի մաշկի գույնին, այտուցների կամ ցանի առաջացմանը, կղանքի գույնին, հոտին, լորձի առկայությանը, և դրանց փոփոխության, երեխայի անհանգիստ վիճակի դեպքում անհրաժեշտ է ընդհատել հավելյալ սնուցումը և դիմել մանկաբույժի
- Քաշի ավելցուկով երեխաներին տրվում են բանջարեղենային խյուսեր
- Քաշի պակասի դեպքում հավելյալ սնունդը պատրաստվում է հացահատիկային կամ կաթնա-հացահատիկային հիմքով
- Նոր սննդի համը կարող է զարմացնել երեխային․ պետք է նրան ժամանակ տալ հարմարվելու այդ նոր համերին: Պետք է հարգել երեխայի ընտրությունը: Անհրաժեշտ է համբերատար լինել և չկերակրել ստիպողաբար: Երբ նա արդեն կշտանալու նշաններ է ցույց տալիս, դադարեցրեք կերակրումը:
- Խորհուրդ է տրվում երեխային տալ այն մթերքները, որոնք ընդունված են ընտանիքում՝ ըստ ընտանեկան ավանդույթների
- Ցանկալի է, որ երեխան սնվի ընտանիքի անդամների հետ, նույն սեղանի մոտ
- Պետք է թողնել, որ նա ուտի նաև իր ձեռքերով /լվացած/, գդալով, ափսեով, բաժակով և հնարավորինս պետք է խուսափել շշով կերակրումից:
- Պետք է կրճատել աղի քանակը և փոշի ապուրների օգտագործումը
- Խորհուրդ է տրվում կիսաֆաբրիկատների օգտագործումը հասցնել նվազագույնի
Ըստ մանկաբույժի ցուցումի՝ կարելի է տալ պոլիվիտամինային կոմպլեքսներ:
Սննդային հավելումների ներմուծման սխեման
Մրգա-բանջարեղենային հյութը տրվում է 7-8 ամսականից: Հյութը պետք է տալ կաթիլներից սկսած։ 7-10 օրվա ընթացքում այն հասցվում է անհրաժեշտ քանակի: Այն պետք է տալ կերակրումից հետո կամ երկու կերակրման մեջտեղում: Ցանկալի է օգտագործել թարմ հյութեր՝ այն նոսրացնելով ջրով 1:1-ի հարաբերությամբ: Բայց կարելի է օգտագործել նաև մանկական սննդի համար նախատեսված հյութեր:
Հյութերի ներմուծման հերթականությունը հետևյալն է՝ խնձոր, սալոր, ծիրան, դեղձ, բալ, սև հաղարջ, նուռ, կիտրոն, գազար, բազուկ, կաղամբ: Ցիտրուսների, լոլիկի, ելակի, ազնվամորու և մերձարևադարձային պտուղների հյութեր /մանգո, պապայա և այլն/ չպետք է տալ 11-12 ամսականից ավելի վաղ: Վաղ պետք չէ տալ նաև խաղողի հյութը, քանի որ այն կարող է փորիկի վքնածություն առաջացնել:
Մրգա-հատապտղային խյուսերը տրվում են 7 ամսականից: Խյուսը պետք է տալ 0,5 թեյի գդալից սկսած և 7-10 օրում հասցնել մինչև օրվա չափաքանակին: Անհրաժեշտ է այն տալ կերակրումից հետո կամ 2 կերակրումների մեջտեղում: Օգտագործվում են ինչպես թարմ պատրաստված, այնպես էլ՝ կոնսերվացված խյուսեր՝ նախատեսված մանկական սննդի համար:
Ձվի դեղնուցը տրվում է 8-9 ամսականից սկսած: Անհրաժեշտ է սկսել ¼ -ից: Կարելի է տալ ամեն օր ½-ից մինչև 1 տարեկանը կերակրումից առաջ՝ նախապես խառնելով կաթին կամ հավելյալ սննդին:
Կաթնաշոռը միացվում է կերակրմանը 9-10 ամսականից: Այն պետք է սկսել 5 գրամից /1 թեյի գդալ/՝ 1 ամսվա ընթացքում աստիճանաբար հասցնելով մինչև 20 գրամի: 1 տարեկանում այն արդեն պետք է լինի 50-70 գրամ: Կաթնաշոռը պետք է տալ կերակրման վերջում:
Հիշեք.
- Կաթնարտադրությունը պահպանելու համար հավելյալ սննդից հետո ցանկալի է երեխային նաև կրծքի կաթ տալ
- Երեխայի առողջական լավ վիճակի և մայրական կաթի բավարար քանակի դեպքում հավելյալ սնունդը պետք չէ տալ մինչև 6 ամսականը:
- Հավելյալ սննդի /ոչ կաթնային /շիլա, խյուս/ պատրաստման համար լավագույն նոսրացնող հեղուկը հանդիսանում է կրծքի կաթը կամ հարմարեցված /ադապտացված/ կաթնային խառնուրդը:
Երեխայի պատրաստ լինելու նշանները կոշտ սննդին
- Երեխան նստում է հենվելով
- Գլուխը լավ է պահում
- Ցուցաբերում է ակտիվություն, երբ նրան մոտեցնում են կերակուրը
- Կարող է բերանում սնունդը ինքնուրույն շարժել
- Ձեռքերը և այլ առարկաներ տանում է դեպի բերան
Սննդի անվտանգություն
- Սնունդը պետք է լինի մաքուր
- Հում և պատրաստված կերակուրները պետք է պահել առանձին
- Կերակուրը պետք է պատրաստել առանց շտապելու
- Սնունդը անհրաժեշտ է պահել անվնաս ջերմաստիճանի պայմաններում
- Սննդի պատրաստման ժամանակ պետք է օգտագործել մաքուր ջուր և մթերք։
- Սնունդը պետք չէ տաքացնել միկրոալիքային վառարանում
- Չտալ այնպիսի սնունդ, որից երեխան կարող է խեղդվել
- Կոշտ բանջարեղենը և միրգը անհրաժեշտ է լավ մանրացնել
- Կլոր մթերքը՝ խաղող, նրբերշիկ, պետք է երկարությամբ կտրատել
- Մինչև հինգ տարեկանը երեխային պետք չէ տալ արևածաղկի սերմ կամ ընդեղեն
- Ձուկը կարևոր սննդամթերք է, սակայն այն պետք է լավ մաքրել փշերից և ոսկրերից
- Մինչև մեկ տարեկանը մեղր չի թույլատրվում երեխաներին
Ըմպելիքը
- Մինչև մեկ ու կես տարեկանը երեխայի ջուրը պետք է եռացվի
- Ջուրը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի
- Պետք է խուսափել քաղցրացրած ըմպելիքներից՝ թեյ, գազավորված ըմպելիք
- Սոյայի ըմպելիք, բրնձի կաթ խորհուրդ չի տրվում տալ որպես կաթի փոխարինողներ։
Читайте также
Во вторичной моторной коре головного мозга были обнаружены две различные системы отсчета, играющие решающую роль в пространственном планировании и навигации...
Автоматизированная система доставки инсулина (также называемая искусственной поджелудочной железой) представляет собой устройство, которое состоит из инсулиновой помпы...
Поиск биомаркеров, позволяющих прогнозировать расслоения аорты, является важной медицинской задачей. Ученые из Китая установили, что ключевую роль в развитии расслоения аорты...
С 1 января 2025 года при диагностике и лечении язвенного колита у взрослых будет необходимо применять новые клинические рекомендации...
В Национального университета Тайваня создан пластырь способствующий регенерации тканей печени. Пластырь состоит из внеклеточного матрикса и комплекса фактора роста...
Документ опубликован в European Heart Journal.
Совет по инсульту Европейского общества кардиологов (ESC), Европейская ассоциация по сердечно...
Ученые проанализировали, как на состав микробиоты людей с лишним весом или ожирением влияли две диеты: ограничение калорий или интервальное голодание с повышенным...
Минздрав подготовил стандарт диагностики и лечения внебольничной пневмонии у детей. Помощь им оказывают амбулаторно и в стационаре. Срок лечения законченного...
С подробностями — SciTechDaily.
Новая противораковая мРНК-овая вакцина нацеливает иммунную систему на глиобластому...
У людей с невылеченным кариесом резко увеличен риск развития геморрагического инсульта. Ученые предполагают, что эта связь обусловлена бактерией, которая вызывает кариес...
САМЫЕ ЧИТАЕМЫЕ СТАТЬИ
- Нормы роста и веса детей – данные ВОЗ
- Зеленые выделения из влагалища: причины и лечение
- Анатомо-физиологические особенности дыхательной системы у детей
- Насморк с кровью: причины симптома и способы лечения
- Анатомо-физиологические особенности сердечно-сосудистой системы у детей
- Анатомо-физиологические особенности пищеварительной системы у детей
- Анатомо-физиологические особенности мочевыделительной системы у детей
- Сравнительная характеристика параметров функции внешнего дыхания (обзор литературы)
- Современные представления о норме и патологических отклонениях размеров восходящей аорты при приобретенных пороках сердца
- Анатомо-физиологические особенности детей
- Анатомо-физиологические особенности костно-мышечной системы у детей
- Паллиативная химиотерапия рака: основные понятия и особенности (oбзор литературы)
- Что можно и что нельзя делать после удаления аппендицита
- Увеличенные яичники: симптомы, причины и лечение
- О чем говорит головная боль за ухом? Причины, симптомы и лечение
- Характер мужчины проявляется в выборе позы для секса
- Желтые выделения из влагалища: причины и лечение
- Рвота у ребенка без температуры: возможные причины
- Армянская ассоциация медицинского туризма (ААМТ)
- Применение летрозола для стимуляции овуляции
- Врожденные аномалии и пороки развития
- КАТИОНОРМ – представитель нового поколения искусственных слез для симптоматической терапии синдрома “сухого глаза”
- Арам Бадалян: Родинку трогать нельзя?
- Применение противоспаечных средств в профилактике спаечной болезни живота (oбзор литературы)
- Вздутие живота при месячных: 7 способов справиться с неприятным ощущением
- Онкология является самой быстроразвивающейся отраслью медицины: интервью с Левоном Бадаляном
- Как избавиться от лямблий — 25 эффективных рецептов народной медицины
- Компресс при ангине: будет ли полезным прогревание горла?
- Лечение марганцовкой
- Некоторые новые подходы к системной терапии метипредом больных ревматоидным артритом
- Медицинские информационные системы.Информационная система для интегрального фармацевтического и здравоохранного мониторинга
- Подходы к оперативному лечению костно-хрящевых экзостозов
- Фармацевтическая опека
- Повреждения при родах
- Как снизить риск инсульта. erebunimed.com
- Курение марихуаны влияет на потенцию
- Инциденталома надпочечников
- Новейшие достижения онкологии в МЦ «Наири»: интервью с Артемом Степаняном. nairimed.com
- Почему противозачаточные увеличивают грудь?
- Применение индинола и эпигаллата при аденомиозе